Հայաստանի ազգային գրադարան (@natlibarm) 's Twitter Profile
Հայաստանի ազգային գրադարան

@natlibarm

National library of Armenia
Հայաստանի ազգային գրադարանի պաշտոնական էջ
Հասցե՝ Տերյան 72
Հեռ.՝ (060) 62 35 16 ներք. (0) [email protected]

ID: 978497304561889280

linkhttp://www.nla.am calendar_today27-03-2018 05:01:51

1,1K Tweet

1,1K Followers

20 Following

Հայաստանի ազգային գրադարան (@natlibarm) 's Twitter Profile Photo

Հուլիսի 9-12-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան - Matenadaran-ում անցկացվեց Հայագիտական միջազգային կոնգրեսը, որը կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։

Հայ ժամանակակից գրող Գրիշ Սարդարյանի «Եսավ»-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն աջակցությամբ և Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի կողմից համակարգվող «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում թարգմանվել է ռումիներեն և ալբաներեն։

Գիրք, պատմություն, նորություն՝ քեզ հետ ամեն օր Չե՞ս հասցնում ամեն օր այցելել գրադարան, բայց ուզում ես տեղեկացված լինել մեր նոր գրքերի, համալրումների, բացառիկ հավաքածուների և միջոցառումների մասին։ Միացիր մեզ Տելեգրամում՝ այնտեղ կգտնես քեզ հետաքրքրող գրեթե ամեն ինչ։

Գիրք, պատմություն, նորություն՝ քեզ հետ ամեն օր
 Չե՞ս հասցնում ամեն օր այցելել գրադարան, բայց ուզում ես տեղեկացված լինել մեր նոր գրքերի, համալրումների, բացառիկ հավաքածուների և միջոցառումների մասին։
Միացիր մեզ Տելեգրամում՝ այնտեղ կգտնես քեզ հետաքրքրող գրեթե ամեն ինչ։
Հայաստանի ազգային գրադարան (@natlibarm) 's Twitter Profile Photo

«Տեսնում եմ համագործակցության խոստումնալից հեռանկարներ Ֆրանսիայի և Հայաստանի միջև արհեստական բանականության և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում»։ Շահան Վիդալ-Գորեն

«Տեսնում եմ համագործակցության խոստումնալից հեռանկարներ Ֆրանսիայի և Հայաստանի միջև արհեստական բանականության և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում»։
Շահան Վիդալ-Գորեն
Հայաստանի ազգային գրադարան (@natlibarm) 's Twitter Profile Photo

15 000-րդ ընթերցողը Հայաստանի ազգային գրադարանումԱյսօր Ազգային գրադարանում գրանցվեց մեր 15 000-րդ ընթերցողը։ Նա գեղանկարիչ Նելլի Գրիգորյանն է՝ արվեստագետ, ով հավատում է, որ գրքի ուժն անփոխարինելի է յուրաքանչյուր ստեղծագործ մարդու ճանապարհին։

Գրատպության թանգարանի այցելուների՝ հատկապես փոքրիկների, ամենասիրելի անկյուններից է հին տպագրական մեքենաների հավաքածուն։ Դրանց թվում առանձնանում են գերմանական Mercedes Mabek ֆիրմայի օֆսեթ տպագրական մեքենան և խորհրդային արտադրության ПЦ‑1М մոդելը։

Ոսկանյան Աստվածաշնչից հետո Ամստերդամի Ոսկանյան տպարանի երկրորդ նշանակալից հրատարակությունն է։ Հեղինակի կենդանության օրոք հրատարակված առաջին գիրքն է հայ տպագրության պատմության մեջ, որով հայկական տպագրությունը կապվեց կենդանի կյանքի հետ։

Հայաստանի ազգային գրադարանում ակտիվորեն շարունակվում են մամուլի թվայնացման աշխատանքները։ Հետևեք մեր հրապարակումներին՝ ամենշաբաթյա պարբերականությամբ ներկայացվող մամուլի թվայնացված #նոր_անունների մասին տեղեկանալու համար:

Ներկայացված են Հայաստանի ազգային գրադարանի Օտարալեզու գրականության մշակման բաժնի լուսանկարները՝ շուրջ 60-70 տարվա տարբերությամբ։

#Հեղինակները_մեր_ընթերցողներն_են Հայաստանի ազգային գրադարան ի երկարամյա ընթերցող, գրող, հրապարակախոս Սիլվա Սուքիասյանի գրքերն են, որոնք, կարելի է ասել, ծնվել են Ազգային գրադարանում, գիտական ընթերցասրահում։

#Հեղինակները_մեր_ընթերցողներն_են
Հայաստանի ազգային գրադարան ի երկարամյա ընթերցող, գրող, հրապարակախոս Սիլվա Սուքիասյանի գրքերն են, որոնք, կարելի է ասել, ծնվել են Ազգային գրադարանում, գիտական ընթերցասրահում։
Հայաստանի ազգային գրադարան (@natlibarm) 's Twitter Profile Photo

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ հուլիսի 15-18-ը իրականացրեց «Հավաքածուների խնամք և աշխատանքային մեթոդներ» խորագրով վերապատրաստման դասընթաց:

Այս տարի Ազգային գրադարանի Գիտական ընթերցասրահում նկատվում է ընթերցողների զգալի աճ։ 2025 թվականին՝ արդեն 709 նոր ընթերցող 191,310 սպասարկված գիրք Աշխատանքային ժամեր՝ Երկուշաբթի - Ուրբաթ | 09:00 - 21:00 Շաբաթ | 09:00 - 20:00 Կիրակի | 09:00 - 17:00

Այս տարի Ազգային գրադարանի Գիտական ընթերցասրահում նկատվում է ընթերցողների զգալի աճ։
2025 թվականին՝ արդեն 709 նոր ընթերցող
191,310 սպասարկված գիրք
Աշխատանքային ժամեր՝
Երկուշաբթի - Ուրբաթ | 09:00 - 21:00
Շաբաթ | 09:00 - 20:00
Կիրակի | 09:00 - 17:00
Հայաստանի ազգային գրադարան (@natlibarm) 's Twitter Profile Photo

Արդի հայ արձակագիր Ջեսահի «Անանկենդան» ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի կողմից համակարգվող «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում թարգմանվել է ռումիներեն և ալբաներեն։

Հայաստանի ազգային գրադարանում ակտիվորեն շարունակվում են մամուլի թվայնացման աշխատանքները։ Հետևեք մեր հրապարակումներին՝ ամենշաբաթյա պարբերականությամբ ներկայացվող մամուլի թվայնացված #նոր_անունների մասին տեղեկանալու համար:ppp

Նոր վերականգնված գիրքը մեզ է հասել նվիրաբերմամբ՝ ակնհայտ վնասվածքներով։ Այն ուներ պատառոտված, այրված և խոնավությունից վնասված էջեր, ինչպես նաև որոշ հատվածներում տեսանելի ֆիզիկական վնասվածքներ՝ հավանաբար կրծողների կողմից։

Դուք դեռ չե՞ք հետևում մեզ Instagram-ում։ Եկեք միացեք՝ գրքի, մշակույթի ու պատմության օրագրին: instagram.com/nationallibrar… @nationallibraryofarmenia #ազգային_գրադարանը_ինստագրամո

Դուք դեռ չե՞ք հետևում մեզ Instagram-ում։
Եկեք միացեք՝  գրքի, մշակույթի ու պատմության օրագրին:
 instagram.com/nationallibrar…
 @nationallibraryofarmenia
#ազգային_գրադարանը_ինստագրամո
Հայաստանի ազգային գրադարան (@natlibarm) 's Twitter Profile Photo

Հայաստանի ազգային գրադարանը համալրվեց հայագիտական արժեքավոր նոր հրատարակությամբ։ Գրադարանի հայագիտական ֆոնդին նվիրաբերվեց Ալան Ուայթհորնի բանաստեղծությունների ժողովածուն՝«Poems from the Diaspora An Armenian Odyssey Poesie dalla Diaspora: un’odissea armena» հեղինակի մակագրությամբ։

Սեմինարը համախմբել էր 25 երկրներից ներկայացուցիչների՝ ուսումնասիրելու Չինաստանի փորձը մշակույթի, սպորտի և տուրիզմի ինտեգրման ոլորտում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։

Որպես կանոն` հմայիլներն սկսվում են Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ի հատվածով և ներառում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատությունից հատվածներ: Հնատիպ հմայիլները զարդարում են սուրբգրային թեմաներով ստեղծված պատկերներ և առանձին սրբերի պատկերներ:

#ArmOCR #ԹԵՐԹԵՐ Հայաստանի ազգային գրադարանի հայ պարբերական մամուլի թվայնացման և նշաճանաչման գործընթացի շրջանակում ամբողջովին նշաճանաչվել են հետևյալ ամսագրերը։

#ArmOCR #ԹԵՐԹԵՐ
Հայաստանի ազգային գրադարանի հայ պարբերական մամուլի թվայնացման և նշաճանաչման գործընթացի շրջանակում ամբողջովին նշաճանաչվել են հետևյալ ամսագրերը։